BYDClub.am
Car TV

BYD DiLink-ի, ցանկացած Android մագնիտոլի ու հեռախոսի համար

Car TV՝ ուղիղ եթեր քո BYD-ում

Հայկական, ռուսական, անգլերեն ու աշխարհի ալիքներ՝ դասավորված ըստ լեզվի ու ժանրի։ Հարյուրավոր ալիքներ, որոնք ավտոմատ ստուգվում են, որ միացնես ու աշխատի։

Տարբերակ 0.7.7 · 3.8 ՄԲ · Android

SHA-256: 6f6eb71f2c56c6d43b1d7d0b1adbdab1a1a973820a2f09361afdac91f05130f3

  • 30 օր անվճար
  • Հայերեն · Русский · English
  • Ֆիլմեր ձայնով
  • Ռադիո ամբողջ աշխարհից

Ինչ կա ներսում

Մուտք

30 օր անվճար, ամեն ինչով

Տեղադրելուց հետո 30 օր ամեն ինչ բաց ա՝ ալիքներն էլ, ֆիլմերն էլ։ Դրանից հետո շարունակելու համար կոդ ես ստանում support-ից. հավելվածում կա QR, սկանավորում ես ու գրում բոտին։

  • Առանց գրանցմանՈչ email, ոչ գաղտնաբառ։ Հավելվածը ինքն ա ճանաչում սարքը։
  • Կոդը մեկ անգամՄուտքագրում ես 6 նիշանոց կոդը, ու վերջ։ Վերատեղադրելիս նոր կոդ պետք չի։
  • Support-ը հավելվածի մեջQR-ը տանում ա @cartvtgbot բոտին, այնտեղ գրում ես քո հարցը։

Ինչպես տեղադրել BYD-ում (DiLink)

  1. 1

    Ներբեռնիր APK-ն

    Համակարգչով ներբեռնիր ու գցիր USB ֆլեշկայի վրա։

  2. 2

    Բացիր մագնիտոլում

    Ֆլեշկան մտցրու մեքենայի մեջ, բացիր ֆայլերի մենեջերը ու սեղմիր CarTV.apk-ի վրա։

  3. 3

    Թույլատրիր տեղադրումը

    Եթե հարցնում ա, թույլ տուր տեղադրել այս աղբյուրից։

  4. 4

    Բացիր Car TV-ն

    Վերջ, ալիքները արդեն կան։

Android հեռախոսում՝ ներբեռնիր հենց էս էջից ու բացիր ֆայլը։

Չի՞ տեղադրվում

Որոշ նոր ծրագրային տարբերակներում APK տեղադրելը արգելված ա։ Գրիր մեզ, BYDClub-ը կօգնի։

Հաճախ տրվող հարցեր

Մեքենայի ինտերնետն օգտագործու՞մ ա

Այո, դիտելը ինտերնետ ա ծախսում, ինչպես ցանկացած վիդեո։ Հավելվածն ինքը թեթև ա։

Կարո՞ղ եմ դիտել, երբ քշում եմ

Վարորդը պետք ա դիտի միայն կայանած ժամանակ։ Ճանապարհին՝ ուղևորների համար։

Իսկ եթե ալիքը չի աշխատում

Չաշխատող ալիքը ավտոմատ թաքնվում ա։ Կարող ես նաև սեղմել «Հաղորդել խնդրի մասին», ու ալիքը նորից կստուգվի։

Car TV

Փորձիր 30 օր անվճար

Ներբեռնիր, տեղադրիր, միացրու։ Հարց լինի՝ գրիր support-ին։