DiLink 4 ու DiLink 5 էկրանով BYD-ների համար
Քո BYD-ը՝ քո հեռախոսում
Մտնելուց առաջ սառեցրու սրահը։ Տես, թե որտեղ ես կայանել։ Իմացիր, որ պատուհանը բաց ես մոռացել։ Ու ամսվա վերջում իմացիր, թե լիցքավորումը քանի դրամ արժեցավ։ Հեռախոսը կենդանի ա, սեղմիր ու փորձիր։
- Կլիմա հեռվից
- Մեքենայի տեղը քարտեզին
- Dashcam-ի նկար
- Լիցքի ծախսը ֏-ով
- Ընտանիքի համար
Ընտրիր իրավիճակը
Ամեն քարտ հեռախոսը տանում ա էն էկրանին, որը տվյալ պահին պետք կգա։

Որտեղ ա մեքենան
Վիճակ
Անվադողեր, bar
Սերվիս
Demo ա, թվերը օրինակ են։ Իսկական հավելվածում քո մեքենայի տվյալներն են։
Մեքենայի մեջ
Ու մեքենայում էլ ավելի հարմար ա դառնում
Արագաչափն ու քարտեզը dashboard-ի վրա են, կլիման ներքևի գծից ա կառավարվում, ղեկի կոճակները անում են էն, ինչ դու ես ուզում։ Սեղմիր «Քշել» կամ «Ձայն»։
Մեքենայի էկրանը։ Ներքևի գիծը մերն ա՝ կլիմա, ջերմաստիճան, սիրած app-երը։
Վարորդի dashboard-ը։ Մեծ արագաչափ ու նավիգատորի քարտեզ՝ աչքի առաջ։
- Ղեկի կոճակներՕրինակ՝ մի կոճակը բացում ա YouTube-ը։ Դու ես ընտրում։
- Ձայնով«Открой окно водителя», «открой Яндекс Музыку»։ Ձեռքերդ ղեկին են մնում։ Առայժմ միայն ռուսերեն։
- Արագաչափի դիզայններԸնտրում ես քո ոճը dashboard-ի համար։ Կարող ես ավելացնել քո մեքենայի նկարն ու ներսի ու դրսի ջերմաստիճանը։
- Մոտորի ձայն11 ձայն՝ V8-ից մինչև Harley։ Հետևում ա գազի ոտնակին ու հնչում ա երաժշտության հետ միասին։
- Ձայնը նաև դրսումDiLink 5-ում նույն ձայնը մինչև 20 կմ/ժ լսվում ա նաև մեքենայից դուրս։ Ուժգնությունը դու ես դնում, կարելի ա անջատել։
Ինչ ես ստանում
Հեռվից, երբ մեքենան միացված ա
- Կոնդիցիոներ ու ջերմաստիճան՝ որտեղից էլ լինես
- Նստատեղի տաքացում ու օդափոխում, 2 մակարդակ
- Չորս պատուհանն էլ բացել ու փակել
- Ժամացույցով կլիմա՝ մեկ անգամ կամ ամեն շաբաթ։ Եթե էն պահին մեքենան անջատած ա, ժամացույցը բաց ա թողնվում
- Dashcam-ի ու 360 տեսախցիկի նկարը հեռախոսում
- Ուղիղ եթեր տեսախցիկներից մինչև 5 րոպե՝ DiLink 5-ում չորս տեսախցիկ, DiLink 4-ում dashcam
Միշտ գիտես
- Մարտկոց, պաշարը կմ-ով, դռներ, պատուհաններ, կողպեք
- Մեքենայի տեղը քարտեզին՝ Google կամ Yandex կոճակով
- Ամեն ուղևորություն՝ երթուղի, տեղանուններ, արագություն
- Անվադողերի ճնշումը ու 12V մարտկոցը
- Սերվիսի հիշեցում՝ ըստ կմ-ի կամ ամսաթվի
Փող ու հաշիվ
- Ամեն լիցքավորում՝ տանը թե արագ կայանում, քանի կՎտժ
- Արժեքը դրամով ու ամսվա ընդհանուրը
- Քո տան սակագինը դու ես դնում, արագ լիցքավորման գինը ձեռքով ես գրում
Հանգստություն
- Զգուշացում անվադողի ու 12V մարտկոցի համար
- Ընտանիքի անդամներ՝ ամեն մեկը իր հեռախոսից
- Մի հաշվում մի քանի մեքենա
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Ինչ ա պետք ու ինչ չի անում
Ինչ ա պետք
- BYD՝ DiLink 4 կամ DiLink 5 էկրանով
- Ինտերնետ մեքենայում՝ USB-ով միացված 4G router կամ հեռախոսից բաշխած ինտերնետ
- App-ը մեքենայում տեղադրում ես ինքդ, մի քանի քայլով
- Հեռախոսի բրաուզեր՝ app տեղադրել պետք չի, կարելի ա ավելացնել գլխավոր էկրանին
Ինչ չի անում
- Մեքենան հեռվից չի միացնում, դրա համար առանձին սարք ա պետք։ Դրա համար էլ կոնդիցիոները, նստատեղերն ու պատուհանները աշխատում են միայն արդեն միացված մեքենայի վրա
- Դռները հեռվից չի բացում, անվտանգության համար
- Սեկյուրիթի ռեժիմ դեռ չկա
Ինչպես սկսել
- Բեռնիր BYD Remote-ի APK-ն
- Տեղադրիր այն մեքենայում
- Մեքենայի էկրանին կհայտնվի USB debugging-ի հարցում («Allow USB debugging?»)՝ նշիր «Always allow»-ը ու սեղմիր Allow
- Հեռախոսի տեսախցիկով սկանավորիր մեքենայի էկրանի QR-ը, կամ բացիր bydclub.am/car-ը ու գրիր կոդը
Եթե հարցումը չհայտնվի
Մեկ րոպեում հարցում չհայտնվե՞ց։ Ուրեմն DiLink-ի ծրագրային տարբերակում ADB-ն փակ ա (սովորաբար 2606-ից նորերում)։ Նախ վճարովի ապակողպում ա պետք, առանց դրա BYD Remote-ը չի աշխատի։ Օգնություն՝ @cartvtgbot, Telegram-ում։
Հաճախ տրվող հարցեր
Եթե հրամանը ուշանա, պատուհանը ժամեր հետո չի՞ բացվի
Չէ։ Եթե մեքենան հրամանը 2 րոպեում չի ստացել, այն չեղարկվում ա ու էլ երբեք չի կատարվի։
Մեքենան անջատելուց հետո էլ ա՞ աշխատում
Տեղն ու լիցքը միշտ երևում են՝ էնպես, ինչպես կայանելու պահին էին։ Dashcam-ի նկարը գալիս ա, քանի դեռ մեքենայի էկրանը չի քնել՝ որոշ մեքենաներում դա ժամեր ա, մյուսներում էկրանը միանգամից քնում ա։ Կոնդիցիոները, նստատեղերն ու պատուհանները աշխատում են միայն միացված մեքենայի վրա։
Եթե մեքենան վաճառեմ
Վաճառելուց առաջ գրիր մեզ, որ մեքենան քո հաշվից հանենք։
Թարմացումների համար պետք ա՞ գալ
Չէ։ Նոր տարբերակը մեքենան ինքն ա բեռնում, տեղադրելու համար մեկ անգամ սեղմում ես մեքենայի էկրանին։
Գին
7 օր անվճար, հետո՝ ամսական կամ մեկ անգամ
7 օրը սկսվում ա մեքենան հեռախոսին առաջին անգամ կապելուց։ Հետո՝ 3 000 ֏ ամսական կամ $99 մեկ անգամ՝ մշտական, այս մեքենայի համար։ Գինը մեկ մեքենայի համար ա, ընտանիքի անդամները անվճար են։ Վճարում ես Telegram-ում՝ @cartvtgbot-ի միջոցով։ Մեքենան 30 օրը գոնե մեկ անգամ պետք ա ինտերնետին միանա։